Երիտասարդ մի վանական կուսակրոն ձեռնադրվեց, և նրա առաջին հանձնարարությունը եղավ մնացած վանականներին օգնել արտագրելու եկեղեցական կանոնները, սաղմոսներն ու օրենքները: Մեկ շաբաթ այդպես աշխատելով` վանականն ուշադրություն դարձրեց այն բանին, որ այդ նյութերը բոլորն արտագրում են նախորդ պատճենից, այլ ոչ թե բնօրինակից: Զարմանալով նա դիմեց վանահորը. 
-Պադրե, ախր եթե ինչ-որ մեկն առաջին պատճենում սխալ թույլ տված լինի, ապա այդ սխալը հավերժ կկրկնվի, և այն հնարավոր չի լինի ուղղել, որովհետև համեմատելու ոչինչ չկա: 
-Որդյակս,-պատասխանեց վանահայրը,-ընդհանրապես մենք հարյուրամյակներ շարունակ այդպես ենք վարվել: Բայց, սկզբունքորեն, քո դատողություններում ինչ-որ բան կա: Այդ ասելով նա իջավ նկուղային հարկ, որտեղ հսկայական սնդուկների մեջ պահում էին սկզբնաղբյուրները, որոնք հարյուրավոր տարիներ չէին բացվել: Եվ կորավ: Երբ նրա անհետացումից հետո արդեն գրեթե մի ամբողջ օր էր անցել, անհանգստացած վանականն իջավ նույն նկուղ` սուրբ հորը գտնելու: Վերջինս նստած իր հորթի կաշվից պատրաստված հսկայական ձեռագրի բացված հատորի առջև, գլուխը խփում էր նկուղի քարերի սուր ելուստներին ու անհոդաբաշխ ինչ-որ բան էր քրթմջում: Կեղտով ու կապտուկներով ծածկված դեմքի վրայով արյուն էր հոսում, մազերը խառնված էին, և նրա հայացքը խելագար էր: -Ձեզ ի՞նչ է եղել, սուրբ հայր,- բացականչեց ցնցված պատանին:-Ի՞նչ է պատահել: -Celebrate,- տնքաց վանահայրը,- այդ բառը «celebrate» էր (տոնիր, ուրախացիր), այլ ոչ թե celibate (հրաժարվիր, խուսափիր):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել