-----------------------------------------------------------------------------
Ռազմական օմբուդսմենի կարևորությունը անհրաժեշտ է մի քանի ոլորտներում.
1) Նրա անկախ վերահսկողությունը կբարձրացնի վստահությունը զինվորական հատվածի նկատմամբ՝ վարչարարության գործընթացում ավելի մեծ թափանցիկություն ստեղծելով, միաժամանակ չվնասելով ենթակայության աստիճանակարգին:
2) Որպես վերահսկող անկախ մարմին` կխթանի զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Կուժեղացնի զորանոցներում պատշաճ կառավարման, քաղաքացիական վերահսկողության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները:
3) Օմբուդսմենն առանձին զինծառայողներին էական պաշտպանություն կտրամադրի նրանց իրավունքների խախտման, չարաշահումների և անարդարացի որոշումների դեմ:
4) Օմբուդսմենը կարող է զինվորական հրամանատարներին օգնել հասնելու ներքին բարեփոխումների և կատարելագործելու զինված ուժերի ներքին աշխատանքը:
5) Արդյունքում օմբուդսմենը կարող է դրական ներգործություն ունենալ զինծառայողների կյանքի որակի, նրանց մարտական ոգու, զորքերի մարտական համախմբվածության վրա, որոնք կարող են նաև օգնել պահելու զինվորներին անձնակազմի չափազանց թերի համալրման պայմաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=524533024415340&id=100005759414165¬if_t=close_friend_activity¬if_id=1472643707893963
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել