Araratnews.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն տալ ինքնուրույն կատարելու անվտանգության (Safety Check) ստուգումը, հայտնում է The Wall Street Journal–ը։
Ահաբեկչությունների կամ բնական աղետների դեպքում ընկերությունը կակտիվացնի տվյալ ծառայությունը՝ օգտատերերին հնարավորություն տալով ընկերներին տեղեկացնել, որ իրենք անվտանգության մեջ են։
Ներկայումս Safety Check–ը կարող է միացնել միայն ընկերությունը, ինչի համար Facebook–ը բազմիցս քննադատությունների է ենթարկվել, քանի որ, օգտատերերի կարծիքով, սոցցանցը որոշ երկրներում տեղի ունեցած միջադեպերին ավելի մեծ ուշադրություն է դարձնում՝ ի տարբերություն մյուսների։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/facebook-i-ogtaterereh-karogh-en-inkhnuruyn-katarel-anvtanguthyan-stugumeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



