Այսօր ՌԴ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռուսլան Լեբեդը, որը հայտնի է Ռուսլան Բորիսովսկի մականունով: Այս մասին այսօր հայտնել է «Росбалт»-ը:
Բորիսովսկին Ասլան Ուսոյանի հակառակորդ կլանի ներկայացուցիչներից է:
Ինչպես «Росбалт»-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, ձերբակալված Բորիսովսկու մոտ հայտնաբերվել է թմրանյութ ու կեղծ անձնագիր:
Նշենք, որ Բորիսովսկին վերջերս Դուբայում թագադրված 16 գողերից մեկն էր:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/moscow-hasan.html#.URzujvsCJQU.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




