Ինչպես և սպասվում էր, Ծառուկյանին դիմած տաքսիստների հարցն օդում մնաց։ Այո´, Ծառուկյանը վճարեց տաքսիստների արտոնագրերի բարձրացման արդյունքում գոյացած գնային տարբերությունը (ապրի Ծառուկյանը, լավ բան է արել), բայց ինչպես նկատել է տաքսիստների այսօրվա ցույցի կազմակերպիչը, դա բարերարի քայլ էր ու ոչ թե քաղաքական ուժի առաջնորդի, իսկ այս հարցը ոչ թե բարեգործական, այլ քաղաքական լուծում է պահանջում։
ԲՀԿ-ում էլ սկսել են իրար վրա գցել նոր օրինագծին փոփոխություններ անելու մասին խոստումը։ Վահան Բաբայանն ասել է, թե այո, աշխատանքներ տարվում են, բայց դեռ վերջնական տեսքի չեն բերել իրենց առաջարկությունը, իսկ քանի որ դրանով զբաղվում է մեր բոլորի սիրելի կաշառակեր Մելքումյանը, նրան դիմելու խորհուրդ է տվել։ Մելքումյանին էլ դիմել չի ստացվել, որովհետև հենց լսել է, որ իրեն լրագրող է զանգահարել, Մելքումյանի մոտ Պավլովի շների ռեֆլեքսն է գործել, որը արմատավորվել է հավանաբար հայտնի սկանդալի արդյունքում, ու նա միանգամից անջատել է հեռախոսը։
Կից նյութը` այստեղ