--------------------------------------------------------------------------
Խորապես համոզված եմ, որ մարտունակ բանակի գրավականներից մեկը իրավունքը պահպանված ու հարգված զինծառայողի առկայությունն է:
Բոլորը պետք է գիտակցեն, և հասարակական տրամադրություններում պետք է գերիշխի այն համոզմունքը, որ իրավաճնշված կամ իրավախախտումների զոհ դարձած և իր իրավունքների պահպանման ու վերականգնման գործընթացում հաջողություն չարձանագրած զինվորականը բոլոր առումներով չի կարողանալու ապահովել բանակի մարտունակությանը, հակառակը, նա պոտենցիալ սպառնալիք է այդ համակարգի գոյության համար:
Իսկ դա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության ապահովման համակարգի հետ, քանի որ մարտունակ զինված ուժերի բացակայությունը կոնկրետ սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Հետևաբար, գալիս ենք եզրահանգման, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խարսխումը բանակի մարտունակության հետ պետք է դիտարկվի որպես ռազմավարական խնդիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=524080164460626&id=100005759414165¬if_t=close_friend_activity¬if_id=1472543931150809
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել