Բարձրագույնավարտ շատ երիտասարդներին վերաբերող ցավոտ հարցերից է «դու փորձ չունես»-ը: Ինչպե՞ս բուհը նոր ավարտած ուսանողը համոզիչ լինի գործատուի համար, իսկ վերջինս էլ վստահի փորձ չունեցողին:

Այս խնդիրը գոնե մասնակի լուծելու մեծ ձգտումով «Ayvazyan & Partners» ընկերությունը ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպում է թրեյնինգ` «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1» խորագրով:

«Ayvazyan & Partners»-ը բիզնեսի կառավարման և վաճառքի զարգացման լուրջ ընկերություն է, որը միայն կորպորատիվ թրեյնինգներ է անցկացնում խոշորագույն ընկերությունների համար: Որպես հայկական բիզնես իրականության և մշակույթի կրող` այս ընկերությունը կենսական է համարում իր մեծ փորձն անհատներին փոխանցելու պահանջը:

16 հանդիպումների ընթացքում սեյզ թրեյներ Վահե Այվազյանը տարբեր բուհերից եկած ուսանողներին կփոխանցի իր փորձն ու պրակտիկ գիտելիքներն այն մարքեթինգի, կառավարման, վաճառքի վերաբերյալ, ինչը չենք լսում բուհում, բայց որը մեզնից պահանջում են աշխատանքի ժամանակ: Հագեցած 2 ամիսների ընթացքում կքննարկվի ու կվերլուծվի այն իրականությունը, որում մենք ապրում ենք, բայց հաճախ չենք նկատում:

Ինչպես ասում էր Բերնարդ Շոուն. «Երբեք բաց մի թող քո հնարավորությունը, այն ամեն օր չէ տրվում»: Այնպես որ, անցիր մի քայլ առաջ քո շրջապատից և կառուցիր քո ապագան այսօր և ինքնուրույն:

Մանրամասները`www.apd.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել