
Խանութում իմ ականջներով լսած
-Ի՞նչ ա Վալենտինը:
-Դա տոն ա, կոչվում ա Սուրբ Վալենտինի օր, մի քանի լեգենդ կա, բայց ինձ դուր ա գալիս էն, որ Վալենտինը զինվորական բժիշկ էր ու հոգևորական, իսկ էդ ժամանակներում կար օրենք, եթե չեմ սխալվում, որ միայնակ տղաները պետք ա ծառայեն բանակում ու կռվեն, չնայած դրան շատ սիրահարներ կային զինվորականների մեջ, իսկ Սուրբ Վալենտինը էդ վիրավոր զինվոր-սիրահարներին սփոփում էր, թաքուն ամուսնացնում էր. հետո մի օր իմացան Վալենտինի մասին, կալանավորեցին ու մահապատժի ենթարկեցին: Մինչ ինքը բանտում էր, սիրահարվում է մի աղջկա ու փետրվարի 14-ին՝ մահապատժի օրը, սիրո խոստովանություն է գրում իր սիրեցյալին՝ սրտիկ բացիկի տեսքով: Դրանից հետո այդ օրը նշվում ա ի հիշատակ իրա ու որպես սիրո տոն, իսկ այդ սիրո խոստովանոթւյան բացիկներին էլ ասում են վալենտինկաներ:
-Իսկ ի՞նչ ա Տյառընդառաջը:
-Հը՞մ:
-Դե Տրնդեզը:
-Հաա, դե դա էլ ա տոն, կրակ են վառում, վրայով թռնում ու Սուրբ Սարգիս կա...
Ամոթ Հայ Առաքելական Եկեղեցուն: