![](/static/news/b/2013/02/39692.jpg)
![](https://4.bp.blogspot.com/-MtI86KhAoLA/URtp2Of5gPI/AAAAAAAAOxo/tu-4OjScflo/s200/%D0%B7%D0%B0%D0%B3%D1%80%D1%83%D0%B6%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B5.jpg)
1982-1984թթ. Պ. Ղևոնդյանը ծառայել է խորհրդային բանակում (Բլագովե շենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
1988 թ. սկսված Արցախյան շարժման առաջին օրերից Պ. Ղևոնդյանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
1991-1992 թթ. Պ. Ղևոնդյանը մասնակցել է Ղուշչիլարի, Մալիբեյլիի, Լեսնոյի և հարակից գյուղերի ազատագրման մարտերին:
1992 թ. սեպտեմբերին Պ. Ղևոնդյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի Շուշվա առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ:
1993-1994 թթ. Պ. Ղևոնդյանը մասնակցել է Հադրութի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի ազատագրման մարտերին: Սրխավենդում Պ. Ղևոնդյանը վնասազերծել է հայկական բնակավայրերը ռմբակոծող Ադրբեջանի բանակի ՄԻԳ 25 ինքնաթիռը:
1994 թ. հունվարին Պ. Ղևոնդյանը իր զորաջոկատով տեղափոխվել է Քարվաճառի շրջան` Օմարի լեռնանցքում կռվող ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին օգնելու համար:
Պ. Ղևոնդյանը զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին` վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս, ականի պայթյունից:
Նրա աճյունն ամփոփված է Պռոշյան ավանի Զորազ պանթեոն հուշահամալիրում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. նոյեմբերի 9-ի նիստի թիվ 0406-1 որոշմամբ՝ Պ. Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով: 1998 թ. փետրվարին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ԼՂՀ նախագահի 2001 թ. թիվ 229 հրամանագրով Պ. Ղևոնդյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:
2007 թ. սեպտեմբերին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Պ. Ղևոնդյանի անվամբ:
Պ. Ղևոնդյանի անունով է նաև ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը, ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի դպրոցը:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/02/blog-post_4877.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել