Շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել, ընտարպայքարի մեջ են 9 ոչ իշխանական կուսակցություն, 1 իշխող կոալիցիայի անդամ կուսակցություն և գործող քաղաքպետին սատարող դաշինք: Վերլուծելով այս պատկերը գալիս ենք այն եզրահանգմանը, որ ոչ իշխանական դաշտում կրկին բացակայում է կոնսոլիդացիան:
Ինչու մենք չտեսանք գոնե մեկ ոչ իշխանական դաշինք՞ պատասխանը արդեն գրվել է:
Չկա կոնսոլիդացիա, չկա համաձայնություն և սա այն դեպքում երբ նույն այդ ուժերը օր ու գիշեր խոսում են համախմբման անհրաժեշտությունից, միասնական լինելուց, բայց դա միայն թեորետիկ բնույթ է կրում, իսկ գործնականում անձնական ամբիցիաները վեր են մնացած ամենինչից:
Այդ ամենինչը գալիս է անկազմակերպվածությունից և ոչ պրոֆեսիոնալիզմից, քննադատելը հեշտ է և չի պահանջում մեծ աշխատանք ինչը չես կարող ասել գործ անելու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/1116987948381709
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել