Էլի խոպանի սեզոնը սկսվեց ու էլի դրա հետ մեկտեղ սկսվեցին տարբեր սպեկուլյացիաները՝ կապված արտագաղթի թվերի հետ։ Բան չունեմ ասելու, առնվազն միամտություն կլիներ բացառել, որ արտագաղթի խնդիրը կա, ու այն շատ լուրջ է դրված, բայց ախր ձեր ցավը տանեմ, բերեք գոնե թվերի հետ ակրոբատություններ չանենք ու փորձենք ընկալել իրական պատկերը։ Օրինակ՝ ՀԺ-ն ահազանգում է, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանի երկու` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից հունվարի ընթացքում մեկնել է 62 հազար 454 մարդ, ժամանել 54 հազար 29-ը: Բացասական հաշվեկշիռը կազմել է 8 հազար 425 մարդ: Անցած տարվա հունվարին մեկնած եւ ժամանած ուղեւորների բացասական հաշվեկշիռը 6 հազար 844 էր: Անցած տարվա հունվարի համեմատ այս տարվա հունվարին անվերադարձ մեկնածների թիվը աճել է 1581-ով կամ 23 տոկոսով: Սա միայն օդային ճանապարհով...
Ժողովուրդ, բայց օբյեկտիվ պատկեր ունենալու համար չպետք է մոռանալ, որ հենց այս ամիսներին էլ Նոր տարվա տոներին խոպանից վերադարձած աշխատավորները մասսայական վերադառնում են իրենց խոպանի վայրերը, ու դա ոչ այս տարի է սկսվել, ոչ էլ 10 տարի առաջ, ու հասկանալի է, որ բացասական հաշվեկշիռը մեծ կլինի։
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: