Սուրբ Վալենտինի օր: Այդ օրվա շուրջ կան շատ լեգենդներ, և այն նշվում է յուրաքանչյուր տարի` աշխարհի շատ անկյուններում: Սիրահարների օրվա կապակցությամբ բոլոր խանութները զարդարվում են վառ կարմիր և վարդագույն սրտիկներով, հրեշտակներով, իսկ բացիկներ կարող եք գնել բոլոր խանութներից:
Ի՞նչ նվիրել սիրելիին այդ օրը: Լավագույն նվերը կլինի դրական հույզերը, գեղեցիկ զգացմունքները: Բայց ամենակարևորը, որ այն լինի անակնկալ: Ստանալով նվերը՝ սիրելին պետք է ուրախությունից փայլի: Նվիրե՛ք ձեր սիրելիին ռոմանտիկ ընթրիք:
Աղջիկները տարբեր են, հետևաբար բոլորի ցանկությունները կլինեն տարբեր, բայց Սուրբ Վալենտինի տոնին որքան հնարավոր է մեծ ուշադրություն նվիրեք. խոսքը տղամարդկանց է վերաբերում... Մի՛ աշխատեք մինչև կեսգիշեր, ընկերների հետ երկար մի խոսեք հեռախոսով և աշխատեք շատ չնայել ֆուտբոլ: Դուք ճիշտ կվարվեք, եթե այդ օրը նշեք այնպես, որ այն դառնա ձեր կյանքի կարևորագույն իրադարձությունը: (neonews.am)



