Թեպետ Նիկոլ Փաշինյանի նախորդ նախաձեռնությանը, ինչպես նկատել էր ԶԼՄ-երից մեկը, միայն ես եմ դրական արձագանքել, այսօրվա հայտարարությունը նույնպես ուզում եմ կառուցողական դիտանկյունից վերլուծել:
Եվ այսպես`
1. Նիկոլը կոչ չի անում բոյկոտել ընտրությունները:
2. Նիկոլը խոստովանում է ընդդիմության ֆիասկոն:
3. Նիկոլը հավատում է Հայաստանի ապագային:
4. Նիկոլը կրկին դիստանցվում է ՀԱԿ-ի փլատակներից:
5.Նիկոլը, ինչպես և GALLUP-ը, կանխատեսում և կանխազգում է Սերժ Սարգսյանի հաղթանակը:
Նիկոլի հետ մենք սերնդակիցներ ենք և Ապահով Հայաստան կառուցելու համար, որտեղ բոլորը կլինեն ազատ և երջանիկ, պետք է շարունակենք ջանքեր գործադրել:
Յուրաքանչյուրս իր տեղում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.ashotyan/posts/10200481121088690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



