Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), ինչպես արդեն հայտնի է, 4.7 տոկոսով անկում է ապրել: Որպեսզի ավելի հասկանալի լինի և այս թվերն ավելի պատկերավոր ու հասկանալի դառնան, թե ինչ է իրականում տեղի ունեցել, պետք է նախ հասկանալ, թե ինչպես է որոշվում ՏԱՑ-ը: Սա նշանակում է, որ ներքին սպառման, ներդրումների ու արտահանման միջին ցուցանիշը 4.7 տոկոսով նվազել է: Այսինքն՝ այս ցուցանիշը որոշվում է վերոնշյալ երեք գործակիցներով:

Հարկ է նկատել, որ Հայաստանում վերջին ամիսներին արտահանման տեմպերի աճ է գրանցվել, մինչդեռ արտաքին ներդրումները հետընթաց են ապրել ու դա հիմնականում պայմանավորված է Հուլիսյան ներքին խժդժություններով: Ինչո՞վ է այն դառնում ավելի հիմնավոր:

Սովորաբար արտաքին ներդրումների առաջին նախապայմանը պետությունների ներքին կայունությունն է: Տնտեսական խնդիրները հիմնական պատճառ չեն կարող հանդիսանալ ներդրումների նվազման համար, քանի որ եթե նույնիսկ լուրջ խնդիրներ կան մի ոլորտում, գոնե մյուս ոլորտները ներգրավում են նոր գումարներ: Կամ եթե խնդիրներ կան տնտեսության մեջ, միևնույն է, նոր վարկեր տրամադրվում են հենց այդ խնդիրները հաղթահարելու համար: Եվ միայն ներքին անկայությունն է, որ ստիպում է ներդրողներին աներկբայորեն զերծ մնալ գումարներ ներդնելուց:

Այնպես որ, ՊՊԾ գնդի գրավման մասնակիցնե՛ր, հիմա ձեր արածը ձեր դուրն եկա՞վ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել