Կանադայում Սուրբ Վալենտինի՝ բոլոր սիրահարների հովանավորի օրվա նախօրեին տեղացի հետազոտողները հաշվել են, թե որքան կարժենա շոկոլադ–ծաղկեփնջային շրջանը, եթե հետագայում ավարտվի նշանդրեքով եւ հարսանիքով: Պարզվել է՝ 43,842 դոլար. հայտնում է «ITAR-TASS»-ը:
Ծանոթության առաջին տարում միջինն այսքան են ծախսում կանադացիները, որոնք պատրաստվում են միասին «երկար ու երջանիկ» ապրել: Երկրի հարցված բնակիչները միայն հանդիպելու շրջանում միջինը ծախսել են 7,000 դոլար: Այդ գումարը ծախսվել է, մասնավորապես, միասին կինո գնալու համար՝ ավելի քան 500 դոլար, ծաղկեփնջեր՝ մոտ 150 դոլար եւ ապագա կեսի զգեստապահարանը թարմացնելու համար, որը փորձում է«լավացնել» հարսնացուն՝ մոտ 1000 դոլար:
Իսկ հետո 10,000 դոլարը ծախսվում է նշանադրության համար, որից 3,500 դոլարը՝ ավանդական ադամանդով մատանու, 2000 դոլարը՝ ընկերների հետ երեկույթի համար:
Հարսանիքը արժենում է 22,000 դոլար, այդ թվում հարսանեկան զգեստը՝ մինչեւ 2000 դոլար, լուսանկարչի ծառայությունը՝ մոտ 2000 դոլար, իսկ մեղրամիսը՝ 5400 դոլար:
Մեկ այլ հարցում էլ ցույց է տվել, որ կանադացիների 30%-ը հավատում է, որ ոչ միայն կա սեր առաջին հայացքից, այլեւ իրենք են այդ զցացել: Նրանցից 65%-ն ապրում է նրա հետ, ում հետ եկեղեցի է մտել:
Իսկ հիմա փոքրիկ անդրադարձ Հայաստանին... Ընկերության շրջանում տղաների միայն 15%-ը գնում է ոսկեղեն կամ թանկարժեք քարերից պատրաստված մատանիներ, 25%-ը նախընտրում է օրիգինալ վայրերում կազմակերպել հանդիպումները, որը իրենից ոչ այնքան մեծ ցումար է ներկայացում, 30%-ը շեշտը դնում է ծաղկեփնջերի վրա, եւ վերջին 30%-ը հույսը դնում է բանաստեղծությունների եւ անքուն գիշերների վրա: Նշանադրության շրջանում միայն 10%-ն է պահպանում ձեւական կողմը եւ շռայլում թե՛ գումարը, թե՛ ժամանակը, թե՛ հաճոյախոսությունները, իսկ մնացած 90%-ն անհամբեր սպասում է ամուսնության օրվան! Իսկ ահա ամուսնության շրջանում պատկերն ավելի հստակ է՝ 99%-ը մոռանում է, որ իր կինը եղել է իր նախկին ընկերուհին, ում համար ամեն ինչի պատրաստ էր!!!
Սիրե՛ք եւ եղե՛ք սիրված եւ մի՛ մոռացեք, որ կարեւոր չէ, թե որ փուլում են գտնվում ձեր հարաբերությունները, մի՛ դադարեք ամեն րոպե ցույց տալ ձեր սերը……



