Վրացական ավտոշուկայի ՛՛վախճանը՛՛
Վերջին տարիներին հարևան Վրաստանը մեր քաղաքացիների համար դարձել էր ավելի հարազատ վայր, այն առումով, որ բավականին մեծացել էր Հայաստանից այդ երկիր այցելողների թիվը, իսկ մեկնելու հիմնական նպատակը երկուսն էին՝ զբոսաշրջությունը և առևտուրը: Այդ տեսանկյունից գաղտնիք չէ, որ հայաստանցիների մեծ մասին լավ ծանոթ են ոչ միայն Բաթումիի, Քոբուլեթիի, Բորջոմիի և այլ հանգստավայրերը, այլ նաև Վրաստանի ամենամեծ ավտոշուկան՝ Րուսթավիի ավտոշուկան, որտեղից մեծ թվով մեքենաներ են տարիներ շարունակ ներկրվել Հայաստան, թե՛ վերավաճառելու և գումար վաստակելու, և թե՛ սեփական օգտագործման նպատակով: Սակայն ինչպես ասում են՝ ժամանակները փոխվել են, և այսօր արդեն հայ ավտոներկրողը նախընտրում է այլ շուկանաներ, որոնում այսօրվա պայմաններում ավելի մատչելի տարբերակներ:
Հայտնի է, որ Րուսթավիի ավտոշուկայիաց մեքենաներն արտահանվում էին, Հայաստան, Ադրբեջան և Ղազախստան, սակայն վերջին երկուսի դեպքում անցծ երկու-երեք տարիների ընթացքում իրավիճակն աննախադեպ փոխվեց՝ այդ երկրներում հին կամ օգտագործված մեքենաների ներկրման արգելքի պատճառով: Նշվածից հետո վրացական ավտոշուկայի հիմնական սպառողը մնում էր Հայաստանը, սակայն այդ դեպքում ևս վրացիների բախտը չբերեց, քանի որ ԵՏՄ անդամ Հայաստանի քաղաքացիների համար մաքսային նոր կանոնակարգի պայմաններում ներմուծվող ավտոմեքենայի համար վճարվող մաքսատուրքի պարտադիր պայմանը հանվեց, և տրամաբանական է, որ ավելի մատչելի տարբերակով, օրինակ ՌԴ-ից մեքենա ներմուծողների բանակը մեծացավ: Այդպիսով տարիներ շարունակ նաև հայ գնորդի շնորհիվ գումարներ վաստակող վրացի առևտրականների համար ծանր ժամանակներ հաստատվեցին:
Այսօր արդեն այցելելով Րուսթավիի ավտոշուկան՝ հասկանալաի է դառնում, թե որքան են տուժում բոլոր այն առևտրային և սպասարկման ծառայություններ մատուցող սուբյեկտները, որոնք գումարներ են ներդրել տեղում մեքենայի, ավտոմասերի վաճառք, սննդի սպասարկման տաղավրների, ինչպես նաև հյուրանոցների գործունեությունն իրականացնելու համար, քանի որ գնորդների և մեքենաների առատությամբ երբեմնի հզոր և հարուստ Րուսթավիի ավտոշուկան, կարծես, ամայացել է և աղքատացել: