Չեմ կարծում, որ որևէ մեկը մոռացել է խոսքերս` «մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»:
Սկսել եք ցուցակներ կազմելը, տրանսֆերային պատուհաններ եք բացել, մտել եք առողջ շուկայական հարաբերությունների մեջ... սա եք, սա եք մնալու...
Անմեղ զոհերից, քանիսի՞ անունն եք հիշում։
Այո, անմեղ զոհերից, այո էն տղերքից , որոնք միմիայն մեր հերոսներն են, ոչ թե ձեր, որովհետև դուք չգիտեք նրանց անունները, որովհետև դուք բացարձակ անտարբեր եք նրանց ընտանիքների ճակատագրին, որովհետև դուք անտարբեր եք նրանց շիրիմներին, ու պարզապես թքած ունեք, որ ասենք Գյումրիում այդ շիրիմները կամազների անիվների տակ են մնում...
Կարևորը դուք ցուցակներ կազմեք...
Խցկվեք այնտեղ, որտեղ կոստյումներով չեք շոգի, քանի որ մեր հաշվին գնված օդորակիչները կապահովեն ձեր ցածրարժեք շոուի զով միջավայրը, իսկ մեր կողքին կոստյումներով դուք չեք կանգնի, քանզի արևը ձեզ չի ընդունում, չի հավատում, չի վստահում:
Ձեր համար շատ հեշտ է անվճար լավաշ մուրացողներին խաբելը, բայց դուք չեք խաբի, ձեր կողմից թեկուզ կործանած երկրում, պադոշի պես հավատարիմ մնացողներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/1058683960879816?notif_t=close_friend_activity¬if_id=1471818325444254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել