Էս երկու վերջին գրառումներս ամփոփելով ու մի քիչ ընդհանրացնելով՝ ուզում եմ պատվելի հսարակությանը հաղորդել հետեւյալը: Արդեն լուրջ նյարդայնացնում ա, որ Հայաստանում ցանկացած հարց՝ հասարակական, քաղաքական, մշակութային, գրեթե պարտադիր վերածվում է հիստերիզմի: Ու կապ չունի՝ դա վերաբերում ա իշխանության քննադատությանը, ընդդիմության քննադատությանը, չգիտեմ ֆիլմի կամ քննական տեստերի քննադատությանը: Պարտադիր չի անպայման գոռալ, ոռնալ, կատաղել: Կարելի ա, օրինակ, բովանդակություն քննարկել, կառուցվածք քննարկել, պրոցեսների օբյեկտիվ տրամաբանություն քննարկել: Մենակ նենց չի էլի, որ արա, տեսար էս ինչն ինչ ասեց ու գնաաաց, ռուսերեն ասած՝ պաշլա պիսած գուբերնիա: Մեկին Նժդեհի մասին ֆիլմը դուր չի գալիս, մյուսին՝ Անդրիասի երկար մազերը, երրորդին՝ Զուրաբյանի ասածը, չորրորդին՝ Սերժի հարցազրույցը, հինգերորդին՝ եղանակը: Էդ ամենը նորմալ ա: Բայց հիստերիզմը նորմա չի՝ հիվանդագին դրսեւորում ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել