
Մոտենում է սուրբ Վալենտինի` սիրահարների տոնը, բայց հայությունն այս այսօր նշում է ավելի հին ու նշանակալի տոն` Տյառնընդառաջը: ArmStar.am–ը զրուցել է ևս մեկ նորապսակ զույգի` Նարեկի՝ A. Chilla-ի և նրա կնոջ՝ Օլգայի հետ: Այս զույգը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ուստի, իմանալով այդ երկրում օրենքի խստությունը, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են այնտեղ նշելու Տյառնընդառաջը:
-Օլգա, Դուք և Նարեկը բնակվում եք ԱՄՆ-ում, ինչպե՞ս եք պատրաստվում օտար ափերում նշել և պահպանել մեր հայկական ավանդական տոնը:
- Ինչքան գիտեմ, ԱՄՆ-ում Տյառնընդառաջ տոնը չեն նշում: Ամեն դեպքում մեր շրջապատի մարդիկ ընդհանուր պատկերացում ունեն այդ տոնի մասին, բայց ոչ բոլորն են նշում:
Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա կցանկանայինք մեր բակում կրակ անել ու վրայով թռնել, սակայն մեր ամերիկացի հարևանները միանգամից ոստիկանություն կկանչեն: Ուստի մենք, երևի թե, մեզ կզրկենք Տյառնընդառաջը տոնելու հաճույքից:
-Իսկ ինչպե՞ս եք անցկացնելու ողջ աշխարհում տոնվող սիրո տոնը՝ սուրբ Վալենտինը:
Անկեղծ ասած, դեռ չենք հասցրել խոսել այդ թեմայի շուրջ, այդ պատճառով էլ զանգեցի ամուսնուս` իմանալու, թե ինչպես ենք անցկացնելու Վալենտինի օրը: Նարեկն ասաց` քանի որ սիրահարների օր է, իսկ մենք սիրահարված ենք, ուրեմն այդ տոնը կնշենք հաստատ: Գնալու ենք լողափ, ման գանք, ռոմանտիկ ընթրիք կվայելենք և գիշերը կմնանք օվկիանոսի մոտ, որպեսզի միասին դիմավորենք լուսաբացը: 
-Ձեր զույգից ո՞վ է ավելի ռոմանտիկ:
Երկուսս էլ ռոմանտիկ ենք: Սիրում ենք առանց առիթի միմյանց համար անակնկալներ պատրաստել: Բայց արև սիրող ռոմանտիկներ ենք: Անձրևները մեզ համար չեն: Անձրևի տակ ման չենք գալիս, նախընտրում ենք ռոմանտիկ պահերը արևի տակ և ջրի մոտ անցկացնել:
-Կմտաբերե՞ք ամենատպավորիչ սիրո տոնը:
Ամենատպավորիչը… Ինձ թվում է՝ հենց այս տարվանը կլինի, քանի որ մեր երկրում գրեթե երբեք չենք նշել: Այդ օրը Երևանի բոլոր սրճարաները, ժամանցի վայրերը մարդաշատ են լինում, նույնիսկ կանգնելու տեղ չի լինում: Ուստի միշտ տանն ենք անցկացրել, դիտել ֆիլմ և խմել մեր նախընտրած ալկոհոլային խմիչքները:
Ինտուիցիաս հուշում է, որ այս տարվա սիրո տոնը դեռ շատ երկար ենք հիշելու: Նույնն էլ մաղթում ենք բոլոր սիրահարված զույգերին: Սիրեք իրար, հարգեք, զիջեք և այնպես նշեք բոլոր տոները, որ երկար տարիներ ժպիտով հիշեք: Բարևներ Լոս Անջելեսից:






