Կրակը չեն հանդուրժում:Օգտվում են ջերմությունից՝ տաքանում, պատրաստում, ստեղծում, ջերմանում... Հետո ոտքով խփում-մարում են ու հեռանում...
Կրակից խուսափում են, երբ ամեն բան կարգին է, երբ կյանքն իր հունով է ընթանում...
Կրակի արժեքը հիշում են միայն երբ կարիքն ունեն, երբ այն չկա...
Կրակով համեմում են անհամ կյանքը, գունավորում՝ անլույսը, ջերմացնում պաղը... Հետո՝ էլի ոտքով խփում-մարում, մոխիր դարձնում ու մոռանում:
Կրակից հրաժարվում են, քանի որ այն այրում է ամեն-ամեն անցողիկ ու ժամանակավոր, մարմնից մաշկն է պլոկում, հոգուց՝ արգելքները, թողնում է միայն իրականը՝ դեմքեր առանց դիմակների, արժեքներ, բարոյականություն... էության կմախքը...
Կրակը ստանում են դժվարությամբ ու հետո փորձում փոխել՝ դաստիրակել, սանձել, ենթարկել, ռամկաների մեջ դնել ... Արհեստական կրակ են ստեղծում ու էլի՝ հրաժարվում, որովհետեւ այն արդեն գուցե չի վառում, բայց չի էլ տաքացնում, չի բացահայտում, բայց չի էլ լուսավորում, համ ու հոտ չի տալիս...
Կրակը...
Տարերքս...
Ես...
Ինձ...
Նյութի աղբյուր՝ http://apasionade.livejournal.com/198134.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



