Վերջերս սուպերմարկետներից մեկը սկսեց պոլիէթիլենից տոպրակները ոչ թե անվճար տրամադրել, այլ վաճառել, որից հետո սկսեցին դրա օրինակին հետևել նաև այլ սուպերմարկետներ: Պատճառաբանվում է, թե դա ունի բնապահպանական նրբերանգ, բայց թույլ տվեք չհամաձայնել դրա հետ: Գաղտնիք չէ, որ մի շարք երկրներում վաղուց հրաժարվել են պոլիէթիլենից տոպրակներից, սակայն ի տարբերություն մեզ, նրանք դրա փոխարեն տրամադրում են թղթի կամ այլ բնության համար ոչ վնասակար նյութից տոպրակներ: Մեր դեպքում սակայն ստացվում է որ տոպրակների համար հիմա վճարում ենք կրկնակի, քանի որ մինչև այդ էլ այդ անվճար կոչեցյալը ոչ թե անվճար էր, այլ մտնում էր ինքնարժեքի մեջ, մենք գնում ենք տոպրակը էսպես թե էնպես ու չեմ կարծում, որ այդ տաս դրամը, որը մեծ հաշվով չի խփում մեր գրպանին, լուրջ ծախս է կրկին նույն անփութությամբ գնելու ու շպրտելու այդ տոպրակներն ուր պատահի, բայց եթե հաշվում ենք, թե որքան տաս դրամներ է գնում սուպերմարկետին անհիմն վաճառվող տոպրակներից, այն լուրջ թիվ է կազմում օրվա կտրվածքով: Այն կոմպենսացումը, թե ինչ որ ապրաներ կէժանացվեն, նույնպես ինձ համար ոչ շոշափելի է, եթե չի ազդում ամբողջ ապրանքատեսականու վրա:
Անձամբ ես, երբ մտնեմ ցանկացած սուպերմարկետ ու տոպրակը գումար հաշվեն, գնումներս թողնելու եմ դրամարկղում ու դուրս գամ, մինչև այդ հարցը հավուր պատշաճի լուծվի ու տնտեսվարողները սովորեն, որ չի կարելի պաթետիկ մեկնաբանություններով սպառողին ավանակի տեղ դնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: