25 տարի առաջ 1988թ. փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին վերամիավորել Արցախը Հայաստանի հետ: Հանրահավաքի կազմակերպիչներն էին ԼՂԻՄ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք:
Ըստ Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, 1988թ. հանրահավաքային փուլի սկզբում Արցախի ընդհատակում արդեն աշխատում էր մոտ 150 մարդ: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, ստորագրահավաքներ էին կազմակերպում պարտիական ու պետական մարմիններին ուղղված կոչերի տակ: Նրանք նաև թռուցիկներ էին տարածում, աշխատում էին մարդկանց հետ, բացահայտում էին խտրականության դեպքերը:
Հադրութի հանրահավաքից հետո շարժումը տարածվեց ողջ Արցախի տարածքում:
ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը կազմող հայերի խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ ՊԲ-ն ստեղծեց նաև ԼՂՀ անվտանգության գոտին, որը ներառում է 7 շրջաններ: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, և ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել