Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին: Այս հարցի պատասխանը լավագույնը կարող է տալ առաջարկված տեսահոլովակը, որը գուցե շատերիդ ծանոթ լինի համացանցից: Իսկ ինչո՞ւ չհետևենք այլոց օրինակին` յուրացնելով նրանց լավագույն փորձը: Չէ՞ որ նրանք` որպես անհատներ և որպես հասարակություն, վաղուց գիտակցել են մասնակցելու առավելությունն ու իրենց 1-ական ձայնի կարևորությունը և մասնակցելով քայլ առ քայլ հասան ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարգման նման մակարդակի: 

Մասնակցելով են առաջ բերում փոփոխություն, մասնակցելով կամք են արտահայտում: Եվ մեկ ձայնը ի զորու է փոխել ինչ-որ բան, քանի որ յուրաքանչյուր մեկ դառնալու է մեկ ամբողջություն: Դե ուրեմն` «Եթե չես քվեարկում, ուրեմն պետք է լռես: Քվեարկեք ձեր երեխաների ապագայի համար: Քվեարկեք, որովհետև դուք ունեք ձայնի իրավունք: Ես նույնպես քվեարկելու եմ, քանի որ յուրաքանչյուր ձայն արժեք է»: Իսկ այդ արժեքը պետք է հասանելի և լսելի դարձնել: 

ՀՆԱՐԱՎՈՐ Է: ՀԱՍՏԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է:

Մասնակցեք ընտրություններին փետրվարի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել