Մտավորականը, լինի գրող, երգիչ, գիտնական, դերասան, դեսպան, մանկավարժ և այլն, հանրության առաջ ունի իր մասնագիտական աշխատանքը պատշաճ կատարելու պատրականություն: Մնացածը՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին կարծիք հայտնելը, իշխանություններին սիրել-չսիրելը, Հայաստանում կամ այլ երկրում ապրելը, նրա անձնական և ճաշակի հարցն է, որում հանրությունը նրան ոչինչ պարտադրել չի կարող:
Եթե դուք ճիշտ եք համարում այսինքն քայլը, ապա դուք արեք, ոչ թե ուրիշից սպասեք:
Եթե դուք ճիշտ եք համարում այսինչ տեսակետը, ապա դուք այն ունեցեք, արտահայտեք, քննարկեք, ոչ թե պահանջեք, որ ձեր տեսակետը կիսեն, մի բան էլ ավելի՝ արտահայտեն, ուրիշները:
Եթե դուք սիրում և հարգում եք սեփական կարծիք ունենալու ձեր իրավունքը, ապա հարգեք նաև անձնական կարծիք ունենալու և այն արտահայտել-չարտահայտելու մեկ ուրիշի իրավունքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=964648760331003&id=100003576633868¬if_t=close_friend_activity¬if_id=1471260771719014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել