Սա հատված է 1996 թ. նախագահական ընտրություններին վերաբերյալ «ՀԱ»-ի այսօրվա հոդվածից. «...Դաշնակցությունն իր վրա վերցրեց միասնական թեկնածուի կայացման առաքելությունը… ԱԻՄ գրասենյակում 5-6 ժամ շարունակ համոզում էինք (Ռ.Հակոբյանն ու Գ.Մկրտչյանը) Պ.Հայրիկյանին զիջել, բերում տասնյակ փաստարկներ, վիճում գիտակցությունը կորցնելու աստիճան, եւ նա վերջապես համաձայնում էր. միասնական թեկնածու պետք է լինի Վ.Մանուկյանը։ Երեկոյան ժամը 10-ին ուժասպառ դուրս էինք գալիս ԱԻՄ գրասենյակից ու գնում ԱԺՄ՝ Վազգենի հետ հանդիպման։ Արդեն մտնում էինք ԱԺՄ գրասենյակ, երբ լուր էին բերում, թե Պարույրը փոշմանել է։ Վերադառնում էինք եւ Հայրիկյանի հետ բանակցում եւս 5-6 ժամ։ Վերջապես երաշխիքներ ստանալով, որ Պարույրը հանում է իր թեկնածությունը հօգուտ Վազգենի, առավոտյան կողմ մտնում էինք Մանուկյանի մոտ ու սկսում քննարկումն արդեն նրա հետ։ Եվ հանկարծ՝ զանգ. Պարույրը նորից փոշմանել է։ Ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։ Եվ այդպես՝ մոտ հիսուն անգամ»:



