Սպորտսմեն թե դերասան, քաղաքական գործիչ թե բիզնեսմեն, երգիչ/երգչուհի թե գիտնական.. (շարքը կարելի է անվերջ շարունակել), նրանք, ովքեր գործում են հանրային դաշտում, նրանք, ովքեր որքան էլ չսիրեք էտ բառը դառնում են ժողովրդի տարբեր խմբերի և շերտերի «կուռքեր» կամ «կրնօրինակման ենթակա» կերպարներ ունեն «հանրային պատասխանատվության» պարտավորություն: Հիմա կասեք թե խոսքի ազատություն, ապրելու և տեղաշարժվելու ազատ իրավունք և այլն... հա իհարկե ասածս չգրված բայց ցանկալի օրենք է: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հանրության որոշակի խմբի համար եթե ոչ հեղինակություն ապա գիտակցության տարածքում գտնվող մի մասնիկ է, որի գործողությունները իրենց հետքն են թողում տվյալ անձի մտածողության, աշխարհայացքի ձևավորման և հոգեբանության մեջ: Իրականում ամեն մեկս ունենք մեր չափ «պատասխանատվությունը»: Պարտադիր չէ, որ բոլորը մեզ փողոցում ճանաչեն: Պատասխանատու են բոլորը՝ մեկ լայք ունեցողից մինչև բազմամիլիոնանոց լայքեր ու հետևողներ ունեցող անձը:
Ես շատ եմ ուզում տեսնել այն օրը, երբ դպրոցներում օրինակ պարտադրված գրաֆիկով կկազմակերպվեն հանդիպում-հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ: Խոսքը հատուկ թիրախային անձանց մասին է: Ենթադրենք մի օր x դպրոցում հանդիպում-հարցազրույց լինի Արթուր Աբրահամի հետ, ով պատմի ինչ լավ է չխմել ու չծխել, ձգտել հաղթանակի, անընդհատ մարզվել, հետևել առողջականին ու հաղթել: Մարդկանց միշտ օրինակներ են պետք, և փոքրուց մոտիվացնելու այս մեթոդը իմ համոզմամբ կարող է աշխատել: Կամ մեկ այլ օրինակ, մեկ այլ դպրոցում հանդիպում է կազմակերպվում Լևոն Արոնյանին հետ, ով ասում է, թե ինչ լավ է սովորել մաթեմատիկա, բարձրագույն մաթեմատիկա, հավանականության տեսություն և այլն...: Ու նման հանդիպումները լինեն հաճախակի:
Այսօր պրակտիկայում դա հիմնականում տեղի է ունենում ԲՈՒՀ-երում՝ տարբեր ընկերությունների հաջողակ տնօրենների մասնակցությամբ: Դա իհարկե շատ լավ է, սակայն ըստ իս, այդ ամենը կարելի է սկսել հենց դպրոցից, քանզի քաղաքացու կերպարը հիմնականում ձևավորվում է դպրոցում, որը իմ կարծիքով պետության ապագայի եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդային աստիճանի կարևորության օբյեկտն է: