Ենթադրենք դավաճանությունը կատարվել է ու որոշ շրջաններ պիտի խաղաղ կերպով հանձնեն ադրբեջանի օկուպացիային:
Պատկերացնենք սցենարը:
Բնակիչներին ու իրենց գույքը պիտի հանեն այդ տարածքից: Նոր տեղ պիտի հատկացնեն նրանց Հայաստանում ու Արցախում չԷ՞: Բա ո՞նց: Հսկայական փող է պետք դրա համար, 100-ավոր միլիոն դոլար: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի:
Զորքերը պիտի հանեն զբաղեցրած բնագծերից: Պիտի տեղափոխեն նոր բնագծեր, իրենց ունեցվածքով, զենքով: Նոր բնագծերում ինժենենրական կառույցներ... Հսկայական փող է պետք դրա համար, միլիարդավոր դոլար: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի:
Զորքերի հետ քաշման հրաման որ տրվեց, ապա մասսայական դասալքության առաջը կարան առնե՞ն:: Երեք մատի կոմբինացիա, ո՞ւմ հեղինակությամբ կամ ի՞նչ հիմնավորմամբ:
Այսինքն խաղաղ հանձնումը ոչ մեկին ձեռնտու չի:
Շատ ավելի էժան է պարտված պատերազմ դասավորելը:
Բնակիչները ով կարա, ինքը կփախչի, ով չէ` կկոտորվի ու էլ ծախսի կարիք չի լինի: Բանակի ունեցվածքի տեղափոխման ծախսից էլ կպրծնեն իր բոլոր դրական հետևանքներով:
Բա հետո՞...
Հետոյի հերն անիծած: Հետոն ցույց կտա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել