Երևանը դարձել է Հայաստանի մշակութային, տնտեսական, կիթական և քաղաքական կենտրոնը: Մայրաքաղաքից դուրս մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է բացառապես առօրյայով, որում մշակույթն ու կրթությունը տեղ ունեն այնքանով-որքանով:
Երիտասարդները աշխատանքից հետո, իսկ մեծ մասը նաև աշխատանքի ժամանակ անելու բան չունեն, ժամանցի հիմնական ձևերն են խմելը և ինտերնետը:
Իսկ բոլոր մեղքերի կամ մարդու մտքի և հոգու կամ ոգու խեղաթյուրումների գլխավոր պատճառը պարապությունն է:
Հայաստանցիների մեծ մասը ֆիզիկապես և բարոյապես չի զարգանում, իսկ մենք երկրի զարգացման այլընտրանքներ ենք քննարկում:
Ճիշտը զանգվածային սպորտից սկսելն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=963173477145198&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել