Այսօր Պարույր Հայրիկյանն էլի սկսեց ինձ դուր գալ:
Ձեռս դրած ճակատիս՝ երեկ տխրադեմ փիքր էի անում, փիքր արի, արի, ինձ հարց տվի՝ որդյակ իմ, իսկ եթե Պարույրը լավ էլ խաղո՞ւմ է իր դերը:
Իսկ եթե Պարույրը, յուրյանը «շուտ» դաձնելով, շեղո՞ւմ է հարվածը էս երկրի վրայից:
Մինչեւ որոշ «իմպերիալիստներ» նոր ֆորս-մաժոր կնախապատրաստեին, մինչ կփորձեին հասկանալ` էս մեկն աշխատե՞ց, թե՞ ոչ, ընտրությունները կհետաձգվեին, թե` ոչ: Ուրիշ էլ ի՞նչ անեն` ընտրությունների ընթացքը լրջորեն շեղելու համար, Պարույրը` մեկ-երկու, մեկ-երկու` Սահմանադրականից` հիվանդանոց եւ հակառակը:
Եւ ուրեմն, արդեն մոտենում էի պատասխանին, երբ` հրեն, Պարույրն ինքն ասաց, որ` հա՜, ես խաղացնում էի «ֆակտորը»` դիվերսանտներին, իմպերիալիստներն եւ նույնիսկ մի կին ատամնատեխնիկի շեղելու համար:
Վասն Անդրիաս:
Հետո էլ ասաց, որ միտինգ է անելու:
Չխնդա՛ք: Բա որ լիքը ժողովուրդ եկա՞վ:
Չէ, ես հո չեմ ասում, որ կա՛մ իշխանությունները, կա՛մ «կոնկուրենտ ֆիրման» մեկ էլ ու տեսար՝ լիքը ժողովուրդ բերին, լցրին նրա միտինգին: Մետրրեր են չէ՞ երկուսն էլ էդ հարցում:
Չեմ ասում. բայց ոնց նայում եմ` Պարույրի խաղն էլի հետաքրքիր է դառնում:
Սեդրակյանի խաղի կողքին:



