
Հանրահայտ «Maroon 5» խմբի վոկալիստ և կիթառահար Ադամ Լիվայնը վերջերս թողարկել է միանգամից երկու տարբեր բույրերով օծանելիքներ: Այժմ երգիչն իր առջև չափազանց բարձր նշակետ է սահմանել: Ադամը չի ցանկանում, որ իր թողարկած օծանելիքները համեմատեն այլ հանրահայտ մարդկանց թողարկածների հետ: Երգիչը ցանկանում է, որ իրեն համեմատեն աշխարհահռչակ բրենդների հետ, ինչպիսին է, օրինակ, «Dior»-ը:
«Ես մտածեցի, որ վատ չի լինի, եթե ստեղծեմ մի բույր, որը երկար կմնա և կկարողանա մրցակցել ցանկացած օծանելիքի հետ: Ես ինքս հանրաճանաչ մարդկանց օծանելիքների երկրպագուն չեմ, այնպես որ, ավելի լավ է ռիսկի դիմեմ և ստեղծեմ այնպիսի մի բույր, որը կարող է համեմատվել ամենաճանաչված բրենդների օծանելիքների հետ: Ես ցանկանում եմ արժանի մրցակից լինել այս ոլորտի պրոֆեսիոնալների համար, որոնցից է «Dior»-ը: Ուզում եմ մրցակցել այն մարդկանց հետ, ում հարգում եմ: Տղամարդկանց համար նախատեսված իմ օծանելիքը շատ հասարակ է, և այն ունի ցիտրուսային բույր: Ինքս չեմ սիրում շատ ծանր բույրեր, ես նախընտրում եմ այնպիսինները, որոնք չեն ծանրացնում շրջապատի օդը: Նույնը վերաբերում է նաև կանանց օծանելիքներին: Իմ օծանելիքի բույրը շատ թեթև և հաճելի է»,-ասել է Ադամը:



