Ժամանակը ամենաթանկագին ռեսուրսն է, որ մարդն ունի։ Իզուր չէ որ շատ հանճարներ ասել են, որ ժամանակը ոսկի է։ Ժամանակի հետ կամված կան բազմաթիվ հարցեր, որոնք տանջում են հազարավոր գիտնականներ։ Սակայն կա 1 այնպիսի հարց, որ հետաքրքրում է գրեթե բոլորին՝ մանուկ հասակից։ Համոզված եմ, դուք էլ էք նկատել, որ ինչքան մենք մեծանում ենք, այնքան ժամանակն ավելի արագ է անցնում։ Եթե մանուկ հասակում մենք ստիպված էին երկար ժամանակ սպասել մեր ծննդյան օրվան, ապա այժմ 1 տարին այնքան արագ է անցնում, որ չեն էլ հասցնում հասկանալ թէ ինչ կատարվեց այդ ընթացքում։

Այս ուշագրավ երևույթը հետաքրքրում է բոլորին և այժմ մենք կբացահայտենք թէ ինչով է դա պայմանավորված։ Բանն այն է, որ մարդը ժամանակն ընկալում է իր սեփական տարիքի հետ համեմատության մեջ։ Դա նշանակում է, որ 1 տարին 2 տարեկան երեխայի համար ուրիշ ժամանակ է, իսկ 30 տարեկան մարդու համար ուրիշ։ Սա բացատրվում է նրանով, որ մեր մանուկ հասակում մեկ տարին մեր ապրած կյանքի մեծ մասն է և այդ իսկ պատճառով էլ այն շատ երկար է թվում։

Երբ 2 տարեկան երեխան սպասում է մինչև 3 –րդ տարեդրձը, նա ստիպված է լինում սպասել իր ապրած կյանքի կեսի չափով, ինչը ահռելի մեծ ժամանակ է։ Իսկ երբ 30 տարեկան մարդը սպասում է իր 30 ամյակին, նրա համար դա կարճ է թվում, քանի որ նա սպասում է իր ապրած կյաքնի 1/30 –րդ մասը։ Եվ այդպես, ինչքան տարիներն անցնում են, այնքան մեր ընկալմամբ նրանք կարճանում են և կորցնում իրենց արժեքը։

Այդ իսկ պատճառով գնահատեք ձեր ապրած յուրաքանչյուր տարին և առավելագույնս արդյունավետ օգտագործեք այն, քանի որ այդպիսի տարի էլ երբեք չէք ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել