Սեպտեմբերի 13-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մամոգրաֆիայի և սոնոգրաֆիայի հետազոտություններից պարզ դարձավ կրծքագեղձի գոյացություն մայրիկիս մոտ: Չպարզելով գոյացության բնույթը` մայրս գնաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կատարված CT քննությամբ պարզվեցին գոյացության չափսերը` 2.2*0.0*1.8սմ, առկա էր անութափոսերի ավշահանգույցների հիպերպլազիա: Դրանից հետո կատարվեց գոյացության հյուսվածքաբանական բիոպսիա, հիստոլոգիական քննությամբ` բլթականկարցինոմա: Կատարվել է CT անգիոգրաֆիա և ոսկրերի սցինտիգրաֆիա, հեռավոր մետաստազներ չեն հայտնաբերվել: 28.09.12թ. վիրահատվել է, կատարվել է ռադիկալ մաստեկտոմիա ձախից կրծքավանդակի մկաների պահպանումով, պատոհիստոլոգիական քննությամբ` բլթակայինին ֆիլտրատիվ c-r: Անութափոսի 8 ավշահանգույցներից 3-ում առկա է MTS:

Մեզ օգնություն է հարկավոր: Այս կուրսից հետո էլ պետք է ճառագայթում ստանա: Դե իհարկե այն դեպքում, եթե կարողանանք գտնել անհրաժեշտ գումարը: Դրա համար բացվել է հաշվեհամար, որտեղ մարդիկ կարող են փոխանցել որոշակի գումար, թեկուզ չնչին: Եթե յուրաքանչյուրը մի փոքր օգնի, ապա կկարողանանք փրկել մորս կյանքը:

Մարդիկ, կարդացեք և արձագանքեք: Ընտանիքիս համար կարևոր է յուրաքանչյուր օգնություն: Օգնեք մեզ

Բանկ-  ACBA Credit Agricole

Հաշվեհամար-220301746719000,

Հովհաննիսյան Գևորգ Դավիթի անունով

Կոնտակտային անձ` Լուսինե Պողոսյան 077 27 67 60

Կից ներկայացնում ենք հիվանդության պատմությունը`


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել