Այ հիմա հասկացա՝ ինչ է ասել «կառուցողական ընդդիմություն»։ Էթիկայի հանձնաժողովում քննվող՝ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցելու պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալու հարցի քննարկման արդյունքում որոշվել է, որ դա, այնուամենայնիվ, էթիկական նորմերի խախտում չէ, ու հետաքրքրիր է, որ այս որոշմանը կողմ են քվեարկել ոչ միայն կոալիցիոն ուժերը, այլև կառուցողական ԲՀԿ-ի ամենակառուցողական ներկայացուցիչ Վահան Բաբայանը...
Իրոք ծիծաղելի է, որովհետև հենց ԲՀԿ-ն էր բոցկլտուն հայտարարություններ անում, ու հենց ԲՀԿ-ն էր այդ դիմումի տակ ստորագրում։ Բայց դե, ոնց հասկանում եմ՝ հայոց լեզվի հոմանիշների բառարանում «լպրծուն» բառի կողքը ամրագրվեց նոր հոմանիշ՝ կառուցողական։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել