past.am-ը գրում է.
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Բարաք Օբամային առաջարկել Է առանց հապաղելու լուծել այն խնդիրը, որը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումն ստեղծում Է Միացյալ Նահանգներում Իսլամական Հանրապետության ակտիվների անձեռնմխելիության համար: Այդ խնդրանքով նամակն ուղարկվել Է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որն Իրանում ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Ապրիլի 20-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել Է 2,65 մլրդ դոլար գումարի փոխհատուցումներ վճարել 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորանոցներում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին: Այն ժամանակ զոհվեց ԱՄՆ-ի 241 քաղաքացի: Նախատեսվում Է վճարումները կատարել նաեւ Իրանի Կենտրոնական բանկի այն 1,75 մլրդ դոլարի հաշվին, որը սառեցվել ու պահվում Էր Citibank-ում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում