Ինչո՞ւ է արհեստական ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ ճարահատյալ պետք է ձայնդ տաս,օրինակ, Արման Մելիքյանին կամ, թեկուզ, Անդրիաս Ղուկասյանին: Իհարկե, շատերը այս տողերս կարդալուց անմիջապես կնկատեն` «Է, դու էլ Րաֆֆուն, Հայրիկյանին, կամ վերջիվերջո Հրանտ Բագրատյանին տուր»՝ մոռանալով, որ շատերը մեզանից ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն վստահում որևէ մեկին: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա գաղտնիք չէ, որ իրականում մեր քաղաքացիներից շատ-շատերը դեմ են նրան վերընտրված տեսնելուն, սակայն նրանք ընտրելու են Սերժ Սարգսյանին «վատից փոքրագույնը սկզբունքով»: Չգիտես թե ինչու, մեզ մոտ այնպիսի սխալ կարծրատիպ է գործում, ըստ որի՝ «բոլորին դեմ եմ» նշանը ձայն կորցնել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել