Արվամոլութունն, ըստ Այգեկցու, համարվում է ամենասատանայական օտարամուտ մեղքերից մեկը: Այս երևույթն ի հայտ է եկել մարդկության ստեղծման ակունքներից: Պատմվում է, թե Կայենի զավակների մեջ կար մի կին, որի միջոցով հենց տարածվեց այդ ախտը: Նա, չուզենալով ունենալ երեխաներ, ամուսնուն սովորեցրեց անբնականը և սոդոմականը գործածել իր չար ախտը բավարարելու համար և ոչ թե ծննդկան որովայնը: Ըստ գրքի՝ հենց իրենց օրինակը եղավ նախադեպ, որից հետո տղամարդկանցից շատերը թողեցին կանանց և սկսեցին իգանալ միմյանց հետ: Նույն Սոդոմի և Գոմորի կործանման հիմնական պատճառն էլ է հանդիսանում արվամոլությունը: Այնտեղ նշվում է, որ երբ հրեշտակները գալիս են Ղովտի տուն, քաղաքի բնակիչները, իմանալով այդ մասին, գալիս են և Ղովտից պահանջում են հանձնել իրենց՝ մերձենալու համար: Ղովտը խնդրում է, նույնիսկ վերջում իր կույս աղջիկներին է առաջարկում նրանց, սակայն նրանք մնում են անդրդվելի: Եվ ըստ Այգեկցու այդ ախտն օրեցօր աճում է: Նույնիսկ անտիկ առակագիր Եզոպոսը մի հրաշալի առակ ունի դրանց մասին: Առակում նշվում է, երբ Զևսը ստեղծում է մարդկանց, մոռանում է ամոթի զգացումը տեղադրել նրանց մեջ, ստեղծելուց հետո հիշում է, և քանի որ մարդն արդեն կատարյալ էր՝ «ամոթի զգացումին» մտցնում է հետանցքից: Երբ Զևսը ներողություն է խնդրում նրան այդ ճանապարհով մարդու մեջ տեղադրելու համար, «Ամոթի զգացումը» նրան պատասխանում է.
-Ճիշտ է, ես խիստ վիրավորված եմ նման անարգանքի համար, բայց կմնամ մարդու մեջ, բայց մի պայմանով, եթե մի բան մտավ այնտեղ, որտեղից որ ես եմ մտել, հետը միանգամից դուրս եմ գալու ընդմիշտ:
Դրա համար բոլոր բոլոր արվամոլներն ու մարմնավաճառներն անամոթ են:
Հեռու մնացեք նման ախտից, ինչքան էլ որ Սաքունցն ու Եվրոխորհուրդը պաշտպանեն:



