Մեր երկիրն ու քաղաքական դաշտն էս վիճակում ա որովհետև հանրությունը սիրում ա դատել ու լայքել ականջներով, ցանկացած պաթոսառատ արտահայտություն կամ պոպուլիզմ հանրության ականջներին մեղեդու տպավորություն է թողնում, մարդիկ անջատում են ուղեղները, փակում աչքերը ու կամովին հանձնվում պոպուլիստներին ու պաթոսավորների, առանց հաշվի առնելու էդ մարդկանց անցած ուղին, նախկինում արած հայտարարությունները, արտահայտած կարծիքները և քաղաքական հանգամանքները, դրա համար էլ օրական մի հերոս ու հակահերոս ա ծնվում քաղաքական դաշտում: Մարդիկ մրցման մեջ են թե ում տեքստերը ու ստատուսները ավելի պոպուլիստական կլինեն կամ պաթոսառատ, իսկ շատերն էլ ականջնեը կախած սպասում են հերթական լիդերին........ ավելի շատ պաթոսով ու պոպուլիզմի ավելի մեծ չափաբաժնով!!!Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10210065421021789?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470642700333196
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



