Իսպանիայի առաջնության շրջանակներում կանանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կկայանա մարտի երկուսին Երևանի ժամանակով 19:00-ին:
Մադրիդյան ակումբը խնդրել էր Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային (LFP) խաղն անցկացնել մարտի մեկին, որպեսզի թիմը ավելի շատ ժամանակ ունենա նախապատրաստվելու Չեմպիոնների լիգայի շրջանակներում մարտի հինգին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղի համար: Սակայն առաջնությունը հեռարձակող հեռուստատեսությունը մերժել էր «Ռեալի» խնդրանքը…
Ապա «Ռեալը» ևս մեկ խնդրանքով դիմեց, որպեսզի հանդիպումը վաղ ժամի կայանա, տեղական ժամով 16:00-ին և LFP–ն ընդառաջ գնաց «Ռեալին» ու հաստատեց այդ ժամը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/483804615010380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել