Բնական է, որ այդ երկրում կազմակերպվող ուսումնական դասընթացներում, պակիստանյան ռազմական հրահանգիչները ադրբեջանի ունկնդիրներին կուսուցանեն ոչ թե պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ Ժնևի չորս կոնվենցիաները, այլ գլուխ ու ականջ կտրելը, դիակ խոշտանգելը և այլն..

Լուսանկարում, որը արվել է 2011թ, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներից մեկի հետախուզության պետ՝ գնդապետ Վուղար Յուսիֆովն է ( Vüqar Nurəddin oğlu Yusifov ), ով Պակիստանի զինված ուժերի ռազմական ուսումնական կենտրոնում հրահանգավորվում է Պակիստանի հատուկ նշանակության զորքերի գեներալների կողմից։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ գնդապետ Յուսիֆովին մեր ստորաբաժանումները ոչնչացրել են սույն թվականի ապրիլի 4-ին՝ Թալիշի ուղղությամբ։

Հ. Գ. Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։ Պակիստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պակիստանը չի ընդունում նաև 1915 թվականի հայերի ցեղասպանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել