A-migrant-is-led-away-by-Italian-police-304675Դանակներով և փայտե մականներով զինված 3 ֆրանսիացի ձերբակալվել են Իտալիայի ոստիկանների կողմից Ֆրանսիային սահմանամերձ Վենտիմիլիա քաղաքի մոտ, հայտնում է RaiNews 24 հեռուստաալիքը:

Իտալական իրավապահ մարմինների տեղեկատվությամբ` Ֆրանսիայի քաղաքացիները հավանաբար մտադրված են եղել միանալու բողոքի ցույցին, որը No Border միջազգային ակտիվիստները պլանավորել են Վենտիմիլիայում կազմակերպելու կիրակի օրը: Նրանք հանդես են գալիս միգրանտների տեղաշարժման ազատության պահանջելով:

Շաբաթ երեկոյան No Border-ի ակտիվիստները գրավել են Վենտիմիլիայի հրշեջ ծառայության զորանոցը, որտեղից նրանց դուրս հանելու փորձ են կատարել ոստիկանները: Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալվել է 2 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել