940x600_0xc0a839a4_6665270151470321584Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպան, պատրաստվում է հարսանիքի և իր հարսանեկան զգեստի համար դիմել է Դևիդ Էմանուելին՝ արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստի դիզայներին, որի հետ էլ նա ամուսնացել էր:

Բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրներին, գրում են, որ այդ փաստը բարկացրել է Քեմբրիջի դքսուհուն: Պատճառը թերևս միայն հարսանեկան զգեստը չէ. Քեյթը սիրում է ուշադրության կենտրոնում լինել և տանել չի կարողանում, երբ մեկն իրենից առաջ է ընկնում: Իսկ Պիպան վերջերս հայտնվել է մեդիայի ուշադրության կենտրոնում՝ կապված հաջորդ տարի կայանալիք իր հարսանեկան արարողության հետ:

Իր հերթին Էմանուելը Պիպային խորհուրդ է տվել զգեստի ստեղծման ընթացքում հնարավորինս հեռավորություն պահպանել թագավորական ոճից, ինչպես նաև Քեյթի հարսանեկան զգեստից:

Հայտնի է նաև, որ Քեյթը բոլորովին էլ չի համակրում Պիպայի փեսացուի՝ Ջեյմս Մեթյուզի ընտանիքին և աշխատում է հնարավորինս խուսափել նրանց հետ հանդիպելու առիթներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել