570caab5c46188ba558b458e

Թուրքիայում՝ կարևոր տարանցիկ երկրում, իրադարձությունները կարող են ԵՄ-ի էներգետիկ անվտանգության համար սպառնալի հետևանքների հանգեցնել: Այդ պատճառով էլ Բրյուսելը պետք է վերանայի իր ռազմավարությունը և շեշտը դնի LNG-գազի ներկրման համար ենթակառուցվածքների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովելու ներկրումների ճկունությունը, քան «Հարավային հոսքի» նախագիծը, որ առաջ է մղում Եվրահանձնաժողովը:

Թուրքիայի իշխանությունները փորձում են իրենց երկիրը դարձնել Հարավային Եվրոպայի երթուղային նախագծերը ինտեգրող հանգույց: Ամենավառ օրինակներն են՝

• Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը թույլ կտա Կասպից ծովի նավթը եվրոպական շուկա արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը:
• Տրանսատլանտյան գազամուղը (TANAP), որը պիտի դառնա «Հարավային հոսքի» մի մասը: Խոսքը Կասպից ծովից Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Ալբանիայով Իտալիա և այլ երկրներ գազի արտահանման մասին է:
• Էլեկտրաէներգետիկ հոսքագծեր՝ Թուրքիան Վրաստանին և Ադրբեջանին կապող ցանցերը զարգացնելու համար, որոնք պետք է անցնեն Տրանսատլանտյան գազամուղին զուգահեռ: Ներդրումների նպատակը ԵՄ-ին էներգիա վաճառելն է:

Անկարան մեծ հաջողությամբ կյանքի է կոչում իր տարանցիկ դերը ամրապնդող նոր նախագծեր, ինչը հնարավորություն է տալիս նրան ամրապնդելու իր ֆինանսական և քաղաքական կարգավիճակը:

Սակայն եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է ընթանում կառավարական ուժերի և քրդերի միջև, որոնք ուղեկցվում են ահաբեկչական գործողություններով, չի կարելի բացառել, որ դրանք կբարդացնեն հումքի մատակարարման գործընթացը: Կա ևս մեկ գործոն. Էրդողանի ռուսամետ շրջադարձը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Դրա վկայությունը Թուրքական հոսքի կառուցման շուրջ բանակցությունների վերականգնումն է:

Դեռ վերջերս նման սցենարը անհնարին էր թվում, սակայն այժմ մենք հստակ տեսնում ենք, որ Էրդողանը, որ գնալով հակաամերիկյան և հակաեվրոպական ճանապարհին է հակվում, Ռուսաստանի կարիքն ունի: Եվ ոչ միայն քաղաքական ոլորտում: Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ կապված խնդիրների այս բազմազանության ֆոնին ԵՄ-ն պետք է արմատապես վերանայի իր էներգետիկ ռազմավարությունը և շեշտը դնի LNG-գազի հետ կապված նախագծերի վրա, քանի որ դրանք հնարավորություն կտան ապահովելու ներկրումների ճկունությունը, հետևաբար և՝ քաղաքական լարվածությունից անկախացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել