ԱՄՆ-ում առողջապահության նախարարությունը հանդես է եկել մարդկանց և կենդանիների խաչասերման արգելքի հանման նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդվել է գերատեսչության պաշտոնական կայքում` ավելի վաղ երկրում մտցված է եղել մարդկային բջիջներով կենդանիներ աճեցնելու մորատորիում, սակայն առաջարկվել է այն վերացնել և հնարավորություն տալ այնպիսի էակների ստեղծման փորձեր կատարել, որոնց գեներում կլինեն տարբեր տեսակների բջիջներ:
Սակայն, առաջարկվում է վերացնել ոչ բոլոր սահմանափակումները: Օրինակ՝ մարդկանց ցողունային բջիջները թույլատրված կլինի խաչասերել կենդանիների սաղմերի հետ միայն զարգացման որոշակի փուլում: Ողջ պրոցեսը կվերահսկի հատուկ ստեղծված կոմիտեն: Պլանավորվում է, որ այդպիսի փորձերը կօգնեն բժշկությանը նոր դեղամիջոցների թեստավորման կամ փոխպատվաստումների մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



