Aysor.am-ը գրում է.
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում կամրջի փլուզումից հետո փրկարարները 24 մարմին են հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և մոտ 40 անհետ կորածների մասին:
Զոհերի թիվը հասել է 24-ի, հայտարարել է Ռաիգադի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:
Նա չի հստակեցրել անհետ կորածների թիվը, բայց նշել է, որ փրկարարական որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հնդկաստանում Սավիտրի գետի վրայի կամուրջը կառուցվել է դեռևս բրիտանական կառավարման տարիներին, այն փլուզվել է ջրի ուժեղ հոսքի հետևանքով: Հայտնի է, որ փլուզման պահին կամուրջի վրա եղել է երկու ավտոբուս և 4-5 մարդատար մեքենա:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/08/06/%D5%B0%D5%B6%D5%A4%D5%AF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/1121962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



