Ջորջ Հարիսոնի այրին պատմել է, որ լեգենդար երաժշտի որդին՝ Դհանի Հարիսոնը, պատրաստվում է ավարտել ստեղծագործությունները, որոնք երաժիշտը գրել է մինչև 2001 թ. մահը: Նախկինում անհայտ երգերը կարող են վերջապես լույս տեսնել, հայտնում է gogetnews.info-ն:
«Շատ երգեր անավարտ են: Կարծում եմ՝ այնտեղ ինչ-որ նախագիծ կար: Ինձ պարզապես ժամանակ է պետք դրանց անցնելու համար»,- մեկնաբանում է երաժշտի կինը՝ Օլիվիա Հարիսոնը:
Դհանի Հարիսոնը նախկինում արդեն աշխատել է իր հոր երաժշտության վրա: Մասնավորապես, նա օգնել է ավարտել վերջին Brainwashed ալբոմը, որը թողարկվել է 2002 թ.:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



