Նազարբաևը մեծ ներդրում է ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեծ ներդրում է ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին նա հայտարարել է Նազարբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ТАСС-ը:

«Երբ մենք խնդիրներ ունեինք մեր հարաբերություններում, Նազարբաևը բազում բանակցությունների է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Նազարբաևը երեկ Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա: Կողեմրը քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել