55f1c4c3c4618898468b45adԱՄՆ-ն այս տարի իր տարածքում տեղավորել է մոտ 8000 սիրիացի փախստականի և մտադիր է իրագործել նախագահ Բարաք Օբամայի կողմից դրված հանձնարարությունը՝ 2016 թվականին 10 հազար մարդ տեղավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Պետդեպը։

2016 թվականի 7 ամիսներին ԱՄՆ-ն ընդունել է 7551 սիրիացի փախստականի՝ ասվում է Պետդեպի վիճակագրական տվյալներում։ Հուլիսին ԱՄՆ-ը տեղավորել է 2340 փախստականի։ Հուլիսին տեղավորված գրեթե բոլոր փախստականները սուննի մուսուլմաններ են, նրանց թվում կան նաև 35 քրիստոնյաներ։

Նախագահ Օբաման հանձնարարել էր ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի հոկտեմբերին, 6000-ից 10 հազարի հասցնել սիրիացի փախստականների ընդունումը։ Սիրիացի փախստականների թվով Թուրքիան, Լիբանանը, Հորդանանը, Եգիպտոսը և Իրաքը (միասին ընդունել են 4 մլն փախստականի) կամ Գերմանիան առաջ են ԱՄՆ-ից։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ում սիրիացի փախստականների ընդունման հարցը քաղաքական տեսանկյունից վիճելի է։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է հաղթանակի դեպքում արգելել մուսուլմանների մուտքն ահաբեկչությամբ պատված երկրներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել