ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրճատել է իր և մրցակցի միջև եղած վարկանիշային տարբերությունը։
Համաձայն հարցման արդյունքների, որն անցկացրել է Reuters գործակալությունը Ipsos ընկերության հետ համատեղ, ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների՝ նրա և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև տարբերությունը կազմում է 3 տոկոս։
Հարցման ենթարկված ամերիկացիների 42 տոկոսն աջակցել է Քլինթոնին, Թրամփի օգտին հանդես է եկել 39 տոկոսը։
Հարցումն անցկացվել է հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը 1154 պոտենցիալ ընտրողների շրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել