Բարսելոնի կենտրոնական լողափում տեղադրվել է «Խայտառակության հաշվիչ», հայտնում է gogetnews.info-ն:

Հուշարձանը ունի էլեկտրոնային ցուցանակ, որտեղ իրական ժամանակում նորացվում է զոհված փախստականների մասին տեղեկատվությունը: Այսօրվա դրությամբ այնտեղ վառվում է 3034 թիվը: Ուշագրավ է, որ ցուցանիշի ներքևում գրված է «Դրանք պարզապես թվեր չեն»:

Հուշարձանը նախագծող կազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այդ հաշվիչը ցույց է տալիս այն փախստականների քանակը, որոնք զոհվել են Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել