Երկու տեսակի աշխարհայացք. կարդալ լա՞վ, թե՞ վատ լուրերNewmag.am-ը գրում է.

Մեզ աﬔն օր շրջապատում են հսկայական թվով մարդիկ՝ փողոցում, աշխատավայրում, երթուղայինի ﬔջ: Նրանց ﬕ մասը շատ լավ տրամադրություն ունի, կիսվում է լավ նորություններով ու փորձում իր կողքի մարդկանց էլ ոգևորել, եթե նրանք այդ օրն այնքան էլ ուրախ չեն:

Մինչդեռ մարդկանց մյուս մասը մշտապես բողոքում է, պատմում ոչ ﬕայն իր խնդիրների մասին, այլև նրանց մասին, որոնք կարդացել է թերթերում ու լսել հեռուստատեսությամբ: Վստահ եղեք՝ նա բոլորին կպատﬕ այդ նորությունների մասին օրվա ընթացքում, որպեսզի ﬕայն իր տրամադրությունը վատ չլինի:

 ՃԱՆՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՄԵՂՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Եթե հարցնեք ճանճին, թե մոտակայքում որտեղ կան ծաղիկներ, նա կպատասխանի

– Ես ոչ մի ծաղիկ չեմ տեսել: Փոխարենը այստեղ այնքա՜ն թրիք ու աղբ կա:

Եվ ճանճը կսկսի թվարկել ու մանրամասն նկարագրել բոլոր աղբանոցները, որ հանդիպել են իրեն ճանապարհին: Իսկ եթե հարցնեք ﬔղվին, թե արդյոք նա աղտոտությունների հանդիպել է շրջակա տարածքում, ﬔղուն ﬕայն կզարմանա.

– Ա՞ղբ: Ոչ, ոչ մի տեղ չեմ տեսել: Բայց փոխարենը այստեղ այնքա՜ն ծաղիկներ են աճում՝ կակաչներ, տերեփուկներ, երիցուկներ…

Ինչո՞ւմ է ﬔղվի ու ճանճի տարբերությունը: Նրանք երկուսն էլ պետք են բնությանը: Երկուսն էլ սիրում են քաղցր բաներ: Ապրում են նույն տարածության ﬔջ, բայց… բոլորովին տարբեր կյանքերով: Մեղուն նպատակաուղղված թռչում է դեպի ծաղիկներն ու նեկտար հավաքում, որոնցից հետո ﬔղր է ստանալու: Ճանճը նույնպես թռչում է դեպի ծաղիկները, բայց ճանապարհին անընդհատ շեղվում է՝ տեսնելով կովերի թողած թրիքը խոտերի արանքում: Եվ իջնում է ցած պարզելու համար, թե դա ինչ է… Արդյունքում նա այնպես է խորանում իր «ուսուﬓասիրւթյունների» ﬔջ, որ բոլորովին մոռանում է, որ ինքը թռչում էր դեպի ծաղիկները:

Այդպես է նաև մարդկանց դեպքում: Մեզնից յուրաքանչյուրը տեղեկատվական դաշտերի ﬔջ ընտրում է ճանճի կամ ﬔղվի ճանապարհը: Մեղուն, անգամ աղբանոցում հայտնվելով, ելք է փնտրում դեպի ծաղիկները, որ դրանցից նեկտար ու ծաղկափոշի հավաքի, ﬕնչդեռ ճանճը, մարգագետնում հայտնվելով, շարունակում է աղբ փնտրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել